Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի X դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ներկա դրությամբ ոչ լրիվ վերականգնված են եկեղեցու պատերը, հաջորդ քայլը գմբեթի վերականգնումն է։

Կումուրդոյի Աստվածամոր տաճարի վերանորոգումը սկսվել է 2016 թվականի հուլիսին։ Վերանորոգման աշխատանքների սկզբին մեզ հայտնել էին, որ աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն հիմա որպես վերջնական թիվ նշվում է 2021 թվականը, այսինքն՝ ոչ թե 3, այլ 5 տարի։

Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցում են տարբեր մասնագետներ Թբիլիսիից և Ասպինձայից, ինչպես նաև տեղացիներ։

Տաճարի վերանորոգման ժամանակ օգտագործվում են պեղումների ժամանակ հայտնաբերված յուրաքանչյուր նախշաքար։

«2015 թվականին առաջին անգամ իրականացվել է հնեաբանական պեղումներ, իսկ 2016-ին արդեն սկսվել են աշխատանքները և վերանորոգման ամբողջական աշխատանքները ուզում ենք ավարտել 2021 թվականին։ Եթե անցած տարվա պրովոկացիան չհաշվենք, ապա ամեն ինչ շատ լավ ու հարթ է ընթանում», – ասաց Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկա Անթիձեն։

Տաճարի վերանորոգման համար գործակալության հետ մեկտեղ 3 000 000 լարի ֆինանսավորում է «Քարթու» հիմնադրամը:

Ըստ Նիկա Անթիձեի, վերանորոգման աշխատանքների ժամանակ շտապել պետք չէ, քանի որ մանրակրկիտ աշխատանք է պահանջվում։

«Մենք ժամանակի մեջ չենք շտապում, ամենակարևորն այն է, որպեսզի ոչ մի մանրամասնություն բաց չթողնենք»,- ասաց նա։

Գումբուրդո գյուղը նշանավոր է 10-րդ դարում կառուցված հոյակապ, մինչև օրս կանգուն, կոթող տաճարով: Պատմական արխիվները, ինչպես նաև եկեղեցու վիմագրությունները վկայում են, որ այն կոչվել է Սուրբ Համբարձում եկեղեցի, կառուցել է Հովհանես Եպիսկոպոսը 957-964 թթ, Աբխազաց Լևոն Գ. թագավորի թագավորության և Զվիադի Էրիսթավության ժամանակ: Այն ժամանակ Գումբուրդոյում նստում էր Ջավախքի վրաց առաջնորդ՝ Մեծ Բագրատ թագավորը (1027-1072). ով և կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը:

Գայանե Ակոջյան