Դեռևս 2018 թվականի հուլիս ամսին սկսված Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի վերանորոգումը ավարտին հասցված չէ։

Ճանապարհաշինությունը ոչ միայն ավարտին չի հասցվել, այլ գործի կեսն էլ չի արվել։ Ճանապարհը ամբողջովին քանդված է և փոշով պատված։ Այս վիճակից ոչ միայն վարորդներն են մշտական բողոքում, այլ նաև տեղի բնակիչները։

«Ամեն անգամ այս ճանապարհով եմ գնում Թբիլիսի, միշտ այս վիճակն է։ 20 հոգի կանգնած են, աշխատում է ընդամենը մի հոգի, դե իհարկե, այսպես որ գնա մի քանի տարի աշխատանքները չեն ավարտվի», — ասաց Նինոծմինդա-Թբիլիսի երթուղայինի վարորդ Մերաբը։

Բնակլիմայական խիստ պայմանների պատճառով այս շրջանում ձմեռը շուտ է սկսվում և ճանապարհները փակվում են: Արդեն նոյեմբեր ամսին ճանապարհն անանցանելի է դառնում և կիսաքանդ վիճակն էլ ավելի է բարդացնում երթևեկությունը։

avara meqenaner

Վարորդը նաև նշում է, որ երկու անգամ ականատես է եղել բնակիչների բողոքի ցույցերին։ Վերանորոգման պատճառով մշտապես փոշոի է բարձրանում և բնակիչները երկու անգամ բողոքի ցույց են կազմակերպել և փակել ճանապարհը, սակայն ապարդյուն։

Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի տենդեր-մրցույթը հայտարարվել է 14.785.9 լարիի չափով: Աճուրդին մասնակցել են 3 ընկերություններ` ՍՊԸ «Ցեկուրի»-ն, ՍՊԸ «Caucasus road project»-ը և «Ամխանագոբա քավթա»-ն: Էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊԸ “Caucasus road project”-ը` 13,795,852 լարիով:

Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից մեզ հայտնեցին, որ այս ճանապարահատվածի վերանորոգումը կավարտվի 2019 թվականի աշնանը, մոտավոր նոյեմբեր ամսին, ճանապարհի վերանորգման ֆինանսավորումն իրականացվում է պետության կողմից։
Հիմա ընթանում է ճանապարհի հիմքի պատրաստաման և ասֆալտեբետոնի լցոնման աշխատանքները։

Այն հարցի վերաբերյալ, որ ի՞նչ են մտածում ժողովրդի բողոքների մասին և ի՞նչ ծրագրեր ունեն, վարչությունից պատասխանեցին.

«Պարզ է, որ ժողովուրդն ուզում է, որպեսզի շուտ ավարտվի վերանորոգումը, սակայն աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորված գրաֆիկի համաձայն: Աշխատնքներն սկսվել են ամռանը, այսինքն՝ այդքան երկար ժամանակ էլ չի անցել, այնպես որ աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրածի»։

Գայանե Ակոջյան