Միրզա Սուբելիանու հետ կապված ձայնագրությունների հետաքննությունը սկսվեց քրեակատարողական ծառայության աշխատակցի` Ի.Պ.-ի հայտարարության հիմքով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին: Նրա հանդեպ գործադրվում էր ճնշում և շանտաժ՝ անձնական կյանքը արտացոլող կադրերը հանրային դարձնելու սպառնանքով: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի գլխավոր դատախազությունում:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ բացատրում է, որ ձայնագրությունը, որում ենթադրաբար գործում էին Մ․Ս-ն, Վ․Ջ․-ն, և Դ․Ց․-ն, հետաքննչական գործողությունները սկսվել էին 2018 թվականի հոկտեմբերի 12-ին, մինչ ձայնագրությունը կփոխանցվեր լրատվամիջոցներից մեկի եթերին», — հայտարարեցին գերատեսչությունում:

Հայտարարությունում ասվում է, որ այս փուլում հետաքննությունը ընթանում է անձնական կյանքի գաղտնիքն ապօրինի ձեռքբերման և պահման, կալանավորված անձի սեփական զրույցը առանց թույլտվության ձայնագրելու, ձայնագրության ապօրինի պահման և մատչելիության ապահովման ու աշխատանքային իրավասությունների հնարավոր գերազանցման փաստերով, Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հովածի առաջին մասով, 1571-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով և 333-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

«Գործով հետաքննությունը հատուկ սկսվել է քրեակատարողական ծառայության աշխատակցի Ի.Պ.-ի հայտարարության հիմքով, որի համաձայն ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, նրա վրա գործադրվել է շանտաժ և ճնշում՝ անձնական կյանքն արտացոլող կադրերը հանրային դարձնելու սպառնանքով: Քաղաքացի Ի․Պ-ից պահանջել են բանտարկյալ Մ․Ս-ի հանդիպման գաղտի ձայնագրությունների տարածում։

Հետաքննության շրջանակներում, Ի․Պ-ի մոտ հայտնաբերվել է հիշողության քարտ, որը պարունակում է մի քանի գաղտնի ձայնագրություն, այդ թվում այն ձայնագրությունը, որը երեկ տարածվել էր լրատվամիջոցներով։ Բոլոր ձայնագրությունների հավաստիությունը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություններ», – ասված է դատախազության հայտարարությունում։