Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թ.-ին 4 022 672 լարի գումարով ասֆալտապատվել է 13 242մ ճանապարհ, 4111մ ճանապարհի հարթեցման աշխատանքներ 143 422 լարիի չափով, ինչպես նաև 210 000 լարիի փոսային աշխատանքներ:

Ախալքալաքի ասֆալտապատումը գրեթե ավարտված է: Արդեն ընթացքի մեջ է գյուղական ճանապարհների վերականգնման գործընթացը:

Ահա 2018 թվականին կատարված ու արդեն ավարտված աշխատանքների ցանկը.

Մալխասյանի նրբանցք, 172 մ, 91 760 լարի,
Թելմանի նրբանցք, 95 մ, 48 400 լարի:
Մալխասյանի նրբանցք, 105 մ, 55 690 լարի:
Նազարեթյան փողոց, 84 մ, 48 640 լարի:
Ուկմերսկայա-Մարգարյան փող. 176 մ, 101 430 լարի:
Ռուստավելու փակուղի 75 մ, 30 606 լարի:
Աղմաշենեբելիի 3 նրբ, 500 մ, 247 554 լարի:
Դարբինյան փողոց, 372 մ, 243 515 լարի:
Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղ տանող ճանապարհը, 584 մ, 269 844 լարի:

Ասֆալտապատման գործընթացում է Հավասու փողոցը, 134 մ 66 773 լարի գումարով:

Ավարտվել են գարնանային փոսային աշխատանքները, որի ընթացքում օգտագործվել է 670 տոննա ասֆալտ 200.000 լարիի չափով:
Սպասվում է նաև աշնանային փոսային վերանորոգումներ, որի համար մունիցիպալիտետը հատկացրել է 10 000 լարի:

Բարեկարգվել են նախկին №15 ռազմական ավանի տների բակերը, ընդհանուր առմամբ 3 875 խոր մ, 307 979 լարիի չափով:
Ընթացքի մեջ է դեպի Վաչիանի մանկապարտեզ և դպրոց տանող ճանապարհների ասֆալտապատումը, ընդհանուր առմամբ, ասֆալտապատվում է 632 մ տարածք 239 214 լարիի չափով:

Ընթացքում են նաև երկու ուղղություններով՝ 890 մ և 230 մ, գերեզմանոցի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որը կազմում է 342 207 լարի:

Աշխատանքները սկսվել են նաև գյուղական ճանապարհների՝ Բարալեթ-Իխթիլա (2058 մ) 954,060 լարի և Բարալեթ-Կոչիո (3260մ) 975 000 լարի, ուղղություններով:

Խանդո գյուղի բնակիչներն հույս ունեին, որ այս տարի Օրջայից դեպի իրենց գյուղ տանող ճանապարհը նույնպես կասֆալտապատվեր, սակայն դրա համար միջոցներ չգտվեց:

Jnews.ge- ն այս տարվա հունիսին գրել էր այս ճանապարհի մասին և Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը պատասխանել էր հետևյալը.
«Ես չեմ կարող ասել, այս տարի կլինի, թե ոչ այդ ճանապարհի ասֆալտապատումը: Քանի որ ծրագիրը մեծ է, մենք դիմել էինք մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամին, որպեսզի նրանք իրականացնեին այս ծրագիրը: Նրանք աշխատում են դրամաշնորհների միջոցով, եթե նրանք հովանավորներ գտնեն, ապա կկառուցեն: Եթե ոչ, մենք ստիպված կլինենք այն իրականացնել մի քանի փուլով », – ասել էր Ալբերտ Նահատակյանը:

Ասֆալտապատումից բացի, մունիցիպալիտետում կատարվում է նաև ճանապարհների հարթեցում, թեև դա ժամանակավոր, երբեմն նույնիսկ անիմաստ աշխատանք է, բայց մունիցիպալիտետում համարում են, որ այլընտրանք չունեն: Ուղեհարթիչ աշխատանքների օգնությամբ հարթեցվել է 86 կմ գյուղական ճանապարհ ՝ 104 942 լարիի չափով:

Շուշան Շիրինյան