Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի հանձնաժողովը քվեարկել է 2021 թվականին Եվրամիությունում միանգամյա պլաստմասե սպասքի և այլ պլաստմասե իրերի օգտագործումն արգելելու համար:

Արգելքը գործարկվում է շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, քանի որ ծովային աղբի 70 տոկոսը բաղկացած է միանգամյա օգտագործման համար նախատեսված պլաստմասե իրերից:

Միեւնույն ժամանակ, մի շարք այլ միանգամյա օգտագործման պլաստիկ իրերը, որոնց համար չկա հասանելի այլընտրանք, չեն արգելվի, այլ միայն դրանց օգտագործումը կկրճատեն մինչև 2025 թ-ը: Օրինակ՝ բուրգերների համար տուփերը և սննդի համար նախատեսված միանգամյա տարաները:

Զեկույցն այս առաջարկների հետ միասին քվեարկության կհանվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում 2018 թվականի հոկտեմբերի քսանի սահմաններում: