Այսօր, ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսավորությամբ վերաօծվեց, Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի 1865 թվականին կառուցված Սուրբ Վարդանանց եկեղեցին: Ինչպես նաև նորաբաց եկեղեցու բակում կանգնեցվեց Սարդարապատի և Հայաստանի պետականության 100-ամյակին նվիրված խաչքար:

hogevorakan

Երկար տարիներ է, ինչ գյուղի եկեղեցին չէր գործում: Տաճարը ամբողջությամբ վերանորոգվել է գյուղի համայնքի և ռուսաստանաբնակ դիլիֆցիների ջանքերով:

ekexecum

Թեմակալ առաջնորդին և հոգևոր սպասավորներին գյուղի բնակչությունը դիմավորեց գյուղի կենտրոնում՝ դհոլ-զուռնայով և ավանդական աղ ու հացով: Ամենուր տիրում էր տոնական տրամադրություն, գյուղացիները հավաքվել էին եկեղեցու բակում:

դիլիֆցինէր

Թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի կատարեց եկեղեցու վերաօծման արարողությունը: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

«Մենք՝ հոգևորականներս ծունկի ենք գալիս և հայցում երկնային Տիրոջից, որ բացի եկեղեցու դռները հավատավոր ժողովրդի առջև: Այսօր այս տաճարը օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն այս գյուղի բնակչության համար: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,- այս խոսքերով դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

mom

Սրբազան Հայրը բարձր գնահատեց բարերարների աստվածահաճո գործը, փոխանցելով օրհնության գրեր և նվերներ:
Գիր օրհնության ստացավ արցախահայ բարերար Նավրիկ Առաքելյանը, ով նույնպես եկեղեցու նվիրատուներից է: Ինչպես նաև աշխատանքները կազմակերպած՝ Լևոն Կիրակոսյանը, Հայկ Մանվելյանը և Ռոբերտ Մակարյանը:

Նորաօծ եկեղեցում առաջին պատարագը մատուցեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

ter Armash

Այնուհետև կատարվեց խաչքարի բացման արարողությունը: Հայաստանի պետականության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված հերոսամարտին նվիրված Խաչքարը կանգնեցվեց Դիլիֆ գյուղի բնակիչ՝ Ալիկ Մանվելյանի բարերարությամբ:

xachqar

Դիլիֆ գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, աշխարհի չորս ծագերից եկած դիլիֆցիներ, հյուրեր և ուխտավորներ տարբեր շեներից:

drsic ekexeci

Աղունիկ Այվազյան