Վրաստանի Արդարադատության նախարարությունը երկարացրել է անձը հաստատող վկայականի անվճար տրամադրման ակցիան:
Ակցիան սկսվել էր ընտրացուցակների հստակեցման նպատակով՝ ընթացիկ տարվա մարտի 1-ից: Ավելի քան յոթ ամսվա ընթացքում անձը հաստատող վկայական անվճար ստացել է 98,200-ից ավելի մարդ:
Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել ակցիան՝ որոշակի կարգի քաղաքացիների համար, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:
Մոտակա երեք ամիսների ընթացքում անվճար վկայական կարող են ստանալ անչափահասները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ակցիան վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնց մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը չի տրամադրվել ինքնությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ:
Անվճար վկայականներ կարող են ստանալ նաեւ այն անձինք, որոնց վկայականներում լուսանկարները պիտանի չեն, վատ որակ ունեն կամ էլեկտրոնային տվյալների բազայում բացակայում են, լուծարված անձը հաստատող փաստաթուղթ ունեն, գրանցված են առանց հասցեի, ունեն իրավական ուժ չունեցող փաստաթղթեր: Այն անձինք, որոնք գրանցված են երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում եւ չունեն ստիպողաբար տեղահանված անձի կարգավիճակ կամ լուծարված վկայական:
Մարդիկ կարող են դիմել Արդարադատության տան մասնաճյուղեր ամբողջ երկրի մասշտաբով: Նաև Պետական ծառայությունների զարգացման գործակալության կամ հասարակական կենտրոնների տարածաշրջանային ծառայություններ: Նրանք ազատված են նաև լուսանկարի համար վճարումից:
Նման նյութեր:
Վրաստանի եկամուտների ծառայության էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, 2017 թ-ին հայտարարագրվել է ընդհանուր թվով 1 222 153 ֆիզիկական անձանց եկամուտ: PMC- ի ուսումնասիրության համաձայն, ֆիզիկական անձանց 46%…
15.02.2019 | նորություններ
Ընդհանուր առմամբ կենսաթոշակային բարեփոխումների գաղափարը ճիշտ է և ընդունելի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, սակայն այսօր երկիրը պատրաստ չէ…
15.02.2019 | նորություններ
Վրաստանում կկառուցվի 28 նոր դպրոց, կվերանորոգվի 83-ը, հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն փետրվարի 13-ին կայացած ճեպազրույցում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրա համար բյուջեից կծախսվի 50 միլիոն լարի (մոտ 19 միլիոն դոլար): Աշխատանքները կիրականացնի Մունիցիպալ զարգացման հիմնադրամը: «Կրթությունը կառավարության…
14.02.2019 | նորություններ
Տարեսկզբին գործարկվեց կուտակային կենսաթոշակի նոր համակարգ, որին միացան բոլոր աշխատող անձինք : Ապրիլի 1-ից 40-ից բարձր անձինք կարող են հրաժարվել մասնակցել այս համակարգին: «Կենսաթոշակային գործակալության»…
13.02.2019 | Տնտեսություն
Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար՝ Գիվի Միքանաձեի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Գալստյանը ներկա է գտնվել…
12.02.2019 | Քաղաքականություն
Ըստ «Heritage Foundation»-ի կողմից անցկացված 2019 թ.-ի տնտեսական ազատության ինդեքսի՝ Վրաստանը տնտեսապես ազատ երկիր է համարվում և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Վրաստանի հարեւան Հայաստանը այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդ: Տարածաշրջանային հարեւանները՝ Ռուսաստանը 98-րդ տեղում է, իսկ Թուրքիան` 68-րդ: Խոշորագույն…
11.02.2019 | Տնտեսություն
Անցած տարի Վրաստանի ՆԳՆ-ն արձանագրել է միլիոնից ավելի վիդեո տուգանքներ: Ավելի շատ թվով խախտումներ արձանագրվել են երրորդ քառամսյակում (հուլիս-սեպտեմբեր): Գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2018…
11.02.2019 | Հասարակություն
Վրացի կինեմատոգրաֆիստ Գիորգի Շվելիձեն դարձել է Ամերիկյան կինոօպերատորների միության մրցանակի դափնեկիր: Այս մասին հաղորդում է Variey ամսագիրը: Ամերիկյան կինոօպերատորների միության մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել…
10.02.2019 | Հասարակություն