2019 թվականի հունվարի 1-ից 1 և 2 թեթրի արժեքով մետաղադրամները կհանվեն դրամական շրջանառությունից: Կանխիկ վճարման դեպքում առևտրի կենտրոններում 1 և 2 թեթրիանոց մետաղադրամներով մանր չի վերադարձվի:

Հունվարից Ազգային բանկը հաստատել է գումարի կլորացման նոր մեթոդ: Փաստաթուղթը ստորագրել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:

Կլորացումը կկատարվի հետեւյալ կերպ.
1. Եթե մնացորդը 1-2 թեթրի է, ապա գումարը կկրճատվի և կլորացվի է մինչեւ զրոն,
2. 3-4 թեթրիով ավարտվող գինը կլլորացվի մինչեւ 5 թեթրի,
3. 6-7 թեթրին կկլորացվի մինչեւ 5 թեթրի,
4. 8-9 թեթրի մնացորդ ունեցող գումարը կհավասարեցվի 10-ին:

Ապրանքի գները չպետք է փոխվեն կամ կլորացվեն, ոչ կանխիկ վճարման դեպքում գումարը կգանձվի «մնացորդներից»: