Ախալքալաքի Արդարադատության տունը, որը կառուցվում էր 4 տարվա ընթացքում, արդեն պատրաստ է: Տարվում են բացման նախապատրաստական աշխատանքները:

Արդարադատության տան շենքը և հարակից տարածքը պատրաստ են, այս պահին շենքը կահավորվում է: Ամրացվում են ցուցանակները և կատարվում են այլ նախապատրաստական աշխատանքներ:

Ախալքալաքի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը կտեղափոխվի Արդարադատության տան շենք: Արդարադատության տանը արդեն կառաջարկվեն ավելի շատ ծառայություններ, քան գործակալությունում: Արդարադատության տանը սպառողին, հանրային ծառայությունների հետ մեկտեղ, առաջարկվում են նաև մասնավոր հատվածի ծառայություններ: Այսպիսով, օրինակ, կլինի ճանապարհորդության ապահովագրության հնարավորություն, վերանորոգման, փաստաթղթերի ապահովագրության հնարավորություն և այլ ծառայություններ:

Շենքը ունի ամուսնության պալատ, նաև կաշխատեն խորհրդատուներ, ովքեր տարբեր իրավիճակներում կօգնեն քաղաքացիներին: Կբացվեն նոր աշխատատեղեր: Արդեն մրցույթի արդյունքում վարձել են որոշ աշխատողների, նրանք ստաժավորում են անցել Արդարադատության տան տարբեր մասնաճյուղերում: Այս պահին խորհրդատուի պաշտոնի համար կա թափուր աշխատատեղ:

Շուշան Շիրինյան