Սահմանադրության մեջ մտցված փոփոխություններից հետո հաստատվել է, որ Վրաստանում գյուղատնտեսական հողերի սեփականատեր կարող են լինել միայն Վրաստանի քաղաքացիները կամ պետությունը: Օրինագիծը, որը համապատասխան սահմանադրական գրառումից հետո պետք է սահմանի բացառություններ, արդեն պատրաստ է, սակայն այն դեռևս չի ներկայացվել խորհրդարան:

Օրինագիծը սահմանում է թե ով կարող է Վրաստանում հողատարածք ունենալ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են լինել ՝

ա) պետության, Ինքնավար Հանրապետության, մունիցիպալիտետի սեփականությունում,
բ)Վրաստանի օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Վրաստանի հանրային իրավունքի իրավաբանական անձի սեփականությունում,
գ) Վրաստանի քաղաքացու սեփականությունում,
դ) Վրաստանում գրանցված մասնավոր իրավունքի իրավաբանական անձի սեփականությունում, եթե իրավաբանական անձի գերիշխող գործընկերն է շահառու սեփականատերը,
ե) Միավորումների/ ընկերակցությունների սեփականությունում, որոնք գրանցված չեն որպես իրավաբանական անձ, եթե անդամների մեծամասնությունը կազմում են սույն կետի «ա» եւ «ե» ենթակետերով նախատեսված անձինք:

Միեւնույն ժամանակ, գյուղատնտեսական հողերը կարող են լինել՝

ա) օտարերկրացու սեփականությունում, եթե նա ժառանգությամբ է ստացել այն կամ եթե «Ֆիզիկական եւ մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց տիրապետման (օգտագործման) տակ գտնվող հողամասերի սեփականության իրավունքի ճանաչման մասին» Վրաստանի օրենքով սահմանված կարգով, նա իրավունք ունի օրինականորեն տիրապետելու (օգտագործելու) գյուղատնտեսական նշանակության հողերը:

բ) Վրաստանում գրանցված մասնավոր իրավունքի իրավաբանական անձի սեփականությունում, եթե գերիշխող գործընկերը օտարերկրացի է կամ / և արտասահմանում գրանցված իրավաբանական անձ է:

3. Կոմերցիոն բանկի առնչությամբ, միկրոֆինանսական կազմակերպության և ապահովագրական կազմակերպության՝ հիմնված միջազգային ֆինանսական սահմանակարգին համապատասխան և սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն , սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն տարածվում, եթե գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա իրավունքն առաջանում է միջազգային ֆինանսական սահմանակարգի, բանկային գործունեության, միկրոֆինանսական գործունեության եւ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գործունեության արդյունքում:

Ի՞նչպես ստանալ օրինական տիրապետման իրավունքը:

Այն ստանալու համար, օտարերկրացուն հարկավոր կլինի Վրաստանի կառավարության որոշումը: Եվ դրա համար նա կառավարությանը պիտի ներկայացնի ներդրումային ծրագիր: Եթե ծրագրում նախատեսված պայմանները չկատարվեն, օտարերկրացին պարտավոր է վաճառել այդ հողամասը 1 տարվա ընթացքում: Մշտական բնակության թույլտվություն կամ ներդրումային կացության թույլտվություն ունեցող այլ երկրի քաղաքացին, եթե չմշակի հողամասը, պարտավոր է 2 տարվա ընթացքում վաճառել հողամասը (բացառությամբ տնամերձ հողամասի):