Ըստ Վրաստանի 2014թ. համընդհանուր մարդահամարի նախնական տվյալների երկրի բնակչությունը նվազել 6 419 000 մարդով (14,7%), իսկ Սամցխե-Ջավախքի բնակչությունը՝ 47336 մարդով (22,8%):

Հայտնի են Վրաստանում 2014թ. նոյեմբերի 5-ից մինչև 19-ը տեղի ունեցած մարդահամարի նախնական տվյալները:

«Սաքստատ»-ի տվյալներով, 2002թ. մարդահամարի տվյալների համեմատ, Վրաստանի բնակչության քանակը նվազել է: Ըստ 2014թ. մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 3 729 635 մարդ, իսկ 2002թ. Վրաստանում ապրում էին 4 371 535 մարդ: Վրաստանի բնակչությունը նվազել է 641,9 հազար մարդով, ինչը կազմում է բնակչության 14,7 %-ը:

Ըստ 2014թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 2 140 126 մարդ, իսկ գյուղի բնակչությունը՝ 1 589 509 մարդ: Գյուղի բնակչությունը նվազել է 23,8%-ով, իսկ քաղաքի բնակչությունը՝ 22,8%-ով: Նրանցից 1 118 035 մարդ ապրում է Թբիլիսիում, ինչը կազմում է ամբողջ բնակչության 30%-ը:

Նախորդ մարդահամարի տվյալների համեմատ 26,3 %-ով ավելացել է Բաթում քաղաքի բնակչությունը, իսկ 7,3%-ով ավելացել է Ռուսթավիի բնակչությունը: Բնակչության թվի անկում է նկատվում Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի տարածաշրջաններում՝ 37,4%, ինչպես նաև Սվանեթիում ՝29%:

Սամցխե-Ջավախքում 2002թ. ապրում էր 207 598 մարդ, իսկ 2014 թ. քանակը նվազել է մինչև 160 262-ի, այսինքն 22,8%- ով:

Նախնական տվյալներով տնային տնտեսությունների տոկոսային բաշխմամբ ամենամեծ ցուցանիշը Իմերեթիում է (19,0%), իսկ ամենացածր մակարդակ գրանցվել է Ռաճա-Լեչխումիում: Սամցխե-Ջավախքի տնային տնտեսությունները կազմում են ամբողջ Վրաստանի տնտեսության 5,5 %-ը:

Երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 10 հազար հատուկ պատրաստված մարդիկ՝ հաշվիչներ 2014թ. անցան բոլոր Վրաստանի բնակավայրերով, ամեն տուն ու ընտանիք և հավաքեցին տեղեկատվություն բնակչության քանակի և սոցիալ-տնտեսական վիճակի մասին:

Բարձր լեռնային շրջաններում, հաշվի առնելով նրանց կլիմայական առանձնահատկությունները մարդահամարը անցկացվել էր սեպտեմբերի 15-29-ը:

Անցած մարդահամարը, որը տեղի ունեցավ Վրաստանում 2002թ.՝ Վրաստանի անկախանալուց հետո առաջին մարդահամարն էր:

2014թ. մարդահամարի վերջնական տվյալները կհրապարակվեն 2016թ. ապրիլին:

Շուշան Շիրինյան