Ախալքալաքի ագրարային շուկան սպասարկման կենտրոնի հետ շուկայի աղբարկղերի մաքրման վերաբերյալ պայմանագիր է կնքել: Աղբարկղերը պետք է տեղադրվեն Ազատության փողոցի կողմից, Նալբանդյան փողոցից աղբարկղերը հեռացված են:

Երկար բանակցություններից հետո առաջին անգամ ագրարային շուկան սպասարկման կենտրոնի հետ աղբարկղերի մաքրման վերաբերյալ պայմանագիր է կնքել: Մինչ այդ սպասարկման կենտրոնը շուկայի աղբարկղերը մաքրում էր ղեկավարության «բարի կամքի» համաձայն, որպիսի հակասանիտար պայմաններ չլինեին, սակայն շուկան աղբահանության համար չէր վճարում:

Իրավաբանական անձանց համար մեկ խորանարդ մետր աղբի մաքրման արժեքը կազմում է 25 լարի: Սակայն, ըստ սպասարկման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մխիթար Ռստակյանի, գումարի վերաբերյալ նրանք համաձայնության են եկել:

«Աղբարկղերի մաքրման համար նրանք կվճարեն 100 լարի: Շուկան 2 արկղ ունի և մենք դրանք տեղադրել ենք Ազատության փողոցից շուկայի մուտքի մոտ, քանի որ ներսում տեղ չկա: Նալբանդյան փողոցի կողմից մուտքի մոտ արկղեր չենք տեղադրել, քանի որ վաճառողները խոչընդոտեցին», – ասաց Մխիթար Ռստակյանը:

Պայմանագրի ստորագրումը հաստատեց նաև շուկայի տնօրեն Արարատ Սահարյանը:

Սակայն, որոշ բնակիչների մոտ աղբարկղերի տեղադրումը վրդովմունք է առաջացնում: Նրանք ասում են, որ աղբի մշտական հոտը և աղբարկղերի առավոտյան մաքրման աղմուկը խանգարում է նրանց:

Սպասարկման կենտրոնում ասում են, որ այն տեղը, որտեղ տեղակայված են աղբարկղերը շուկային է պատկանում, և նրանք հարևան տներից բավականաչափ հեռավորության վրա են գտնվում, որպիսի չխանգարեն նրանց: Շուկայի տնօրեն Արարատ Սահարյանի խոսքով, արկղերը որևէ մեկին չեն խանգարում, դրանք միշտ էլ մաքրվում են:

Սակայն, Նալբանդյան փողոցից վաճառողների բողոքները սպասարկման կենտրոնում լսեցին և Նալբանդյան փողոցից շուկայի մուտքի մոտ արկղեր չտեղադրեցին:

Վազեն Սարգսյան, Բորիս Լոմսաձե, Մարգարյան և Բորիս Լոմսաձե խաչմերուկների բնակիչները նույնպես դժգոհում էին:

«Նրանք ասում են, որ աղբարկղերը տներին շատ մոտ են գտնվում և նրանց անհանգստացնում է առավոտյան մաքրման աղմուկը: Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ նախազգուշացրել է և հուսով եմ, որ նրանք արկղերն այլևս չեն տեղափոխի այլ վայրեր», – ասաց Մխիթար Ռստակյանը:

Սպասարկման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մխիթար Ռստակյանի խոսքերով, նրանք դիմել են քաղաքապետարան, որպիսի այնտեղ հաստատեն այն վայրերի ցանկը, որտեղ սպասարկման կենտրոնը տեղադրում է աղբամանները:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հաստատել է սպասարկման կենտրոնի կողմից ներկայացված բոլոր վայրերը:

Մունիցիպալիտետի ողջ տարածքում տեղադրվել է 202 աղբաման, որոնցից 160-ը` քաղաքում, մնացածը՝ Կուլիկամ, Բավրա, Խուլգումո, Չամդուրա գյուղերում:

Իր տարածքից աղբահանման համար սպասարկման կենտրոնի հետ պայմանագիր է կնքել 118 իրավաբանական անձ:

Շուշան Շիրինյան