Ախալքալաքի շրջանում, տարեսկզբին տեղական բյուջեից նախատեսվում էր իրականացնել 20 ենթակառուցվածքային նախագիծ, և հատկացվել էր 1 115 768 լարի, սակայն, տարվա ընթացքում իրականացվող աշխատանքների քանակն ավելացավ, հետևաբար մեծացավ նաև նրանց վրա ծախսված գումարը:

Ախալքալաքի շրջանում 2018 թվականին տեղական բյուջեի հաշվին քաղաքում ասֆալտապատվել է 8 փողոցների հատվածներ, ինչպես նաև ընթացքի մեջ է Բարալեթ-Էխտիլա և Բարալեթ-Կոչիո(Կաջո)գյուղական ճանապարհների ասֆալտապատումը:

Այդ աշխատանքների վրա ծախսվել է 3 046 339 լարի, ինչպես նաև 300 000 լարի քաղաքի փողոցների փոսային նորոգումների համար: 104 942 լարի ծախսվել է գյուղական ճանապարհների հարթեցման համար:

Ընթացքի մեջ է Ախալցիխե-Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհից դեպի Խանդո գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները ու այդ նպատակի համար հատկացվել է 38 480 լարի: Դեռ չի սկսվել կենտրոնական ճանապարհից դեպի Վաչյան գյուղի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Տեղական բյուջեից իրականացվել է 23 գյուղի և քաղաքի մեկ փողոցի խմելու ջրի ջրախողովակի և ջրամբարների վերականգնում: Մասնավորապես՝ Ալաթուման, Հոկամ, Ազմանա, Մեծ Սամսար, Ափնիա, Կարծախ, Բոզալի, Դադեշ, Բուզավեթ, Բավրա, Աբուլ, Տրկնա, Վաչիան, Օլավերդ, Տուրցխ, Լոմատուրցխ, էխտիլա և Մերենիա գյուղերի ջրախողովակների համակարգը: Այդ աշխատանքների համար տեղական բյուջեից ծախսված գումարը կազմում է 444 083 լարի:

Տեղական բյուջեից իրականացվել են հետևյալ վերանորոգման աշխատանքները՝ Ապագայի տան շենքի և սպորտ դպրոցի շենքի վերանորոգումը, Բուռնաշեթի, Դադեշի ծիսակատարությունների տների վերանորոգումը և այլն: Վարևան, Կարծախ գյուղերի ակումբները, Սուլդա գյուղի վարչական շենքը, տանիքների վերանորոգումը, «Տավշանկա» հանգստի վայրում տաղավարների կառուցումը և շինարարական այլ աշխատանքներ: Այս աշխատանքների, ինչպես նաև ծառայությունների և շրջանի բարեկարգման համար ծախսվել է 285 629 լարի:

Ընթացքում են գյուղական կամուրջների, մարզադաշտերի և այլ վերանորոգման աշխատանքներ:

Գյուղերում և քաղաքում անցկացվել է լուսավորություն, համապատասխանաբար ծախսվել է 12621 և 2870 լարի:

Տեղական բյուջեից վերականգնվել են շրջանի հետևյալ գյուղերի մանկապարտեզները՝ Բարալեթ, Ազավրեթ, Կուլիկամ, Չունչխա և Կոթելիա: Մանկապարտեզների վերականգնման համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է 111 526 լարի, ինչպես նաև տեղական բյուջեից ձեռք է բերվել 9 500 լարիի չափով գույք:

Շրջանը նախատեսում է փողոցների փոսային նորոգումների աշնանային փուլ, որը դեռևս չի սկսվել և դրա համար հատկացվել է 10 000 լարի:

Շուշան Շիրինյան