Սոխումիի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ, ի հիշատակ Աբխազիայի պատերազմի զոհերի, սեպտեմբերի 27-ին ողջ երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները:

Վրաստանի կառավարության հրամանով, պետական դրոշն իջեցվել է Վրաստանի կառավարության վարչության շենքից և երկրի մասշտաբով բոլոր վարչական մարմինների շենքերից:

Սոխումիի անկման 25-րդ տարելիցին Աբխազիայի պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով, պետական դրոշներն իջեցվել են խորհրդարանի Թբիլիսիի և Քութաիսիի պալատներից:

Այսօր, Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր: