Դարբինյան փողոցի բնակիչները ահազանգում են, որ երկու ամիս է ջուրը հոսում է փողոցով և արդեն լցվում է բնակիչների տներ, սակայն որևէ հետաքրքրվող չկա։

«2 ամսից ավելի է ամեն օր նույն վիճակն է, աչքերս բացում ենք տան դիմաց ջուր, հոտն էլ մի կողմից։ Մոտ երկու ամիս առաջ ամուսինս գնացել էր դիմեր այս հարցով, ես չգիտեմ ում է դիմել, բայց ասել էին որ տրակտորն անսարք է, հենց սարքվի հարցով կզբաղվեն, չեմ հասկանում 2 ամսվա մեջ տրակտորը չսարքվե՞ց»,- մտահոգվում է բնակչուհիներից մեկը։

jur darbinyan

Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Արտակ Թարլամազյանը ասում է, որ տեղյակ են խնդրի վերաբերյալ։

«Նախ երկու ամիս չէ, դա բնակիչների երևակայությունն է, մի ժամանակ ջուրը դուրս տվել անցել էր, հիմա նորից է սկսվել։ Այժմ աշխատանքներ ենք իրականացնում Թելմանի փողոցում։ Մոտավորապես մի շաբաթվա ընթացքում կզբաղվենք նաև Դարբինյան փողոցի խնդրով», – մեզ հետ զրույցում նշեց Արտակ Թարլամազյանը։

Մյուս բնակչուհին վնասի անմիջական կրողն է։ «Տանը քրոջս հետ եմ ապրում, անգամ չգիտեմ ում պետք է դիմել, ամբողջ նկուղը ջուր է լցվել»,- նկուղի պատերը ցույց տալով բողոքում է նա։

jur padval

Սոնա Տոնականյան