Այսօր «Դեմոկրատ­-Մեսխերի» միության (UDM) Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց դասընթաց, որի նպատակն է տեղեկություն տալ հասարակությանը առաջիկայում անցկացվելիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:

treining 1

Թրեյնինգի թեման ընտրություններն էին, որի ընթացքում քննարկվեց ըտրողի վարքագիծը և իրավունքները ընտրությունների ընթացքում, ինչպես նաև խոսվեց քաղաքապետարանի, ազգային և շրջանային ժողովների գործունեությունից: Ներկայացվեց նաև Վրաստանում խոսքի և մամուլի ազատության, գենդերային հավասարության, զանազան խտրականությունների վերաբերյալ անձի իրավունքները:

treining3

Թրեյնինգն անցկացվում էր «Մեր ապագան կախված է Մեզանից յուրաքաչյուրիցս» ծրագրով, որը «Անվտանգ զարգացման կամուրջ» նախագծի մի մասն է: Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի կենտրոնական հանձնաժողովի կողմից:

treinning 3