Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, կրթական բարեփոխումը ուսուցիչների, հատուկ ուսուցիչների, դպրոցների տնօրենների և ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձային քաղաքականության փոփոխություն է ենթադրում:

Կրթական բարեփոխմանը նվիրված շնորհանդեսին նախարարը նշել է, որ 2018-2019 ուսումնական տարում մինչև 10 000 ուսուցիչ կստանա բարձրացված աշխատավարձ, այդ թվում նաև հատուկ ուսուցիչները:

Ըստ Բատիաշվիլիի՝ 2019-2021 թվականներին կավելանան դպրոցի տնօրենների, ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձերը և կշարունակվի ուսուցիչների աշխատավարձի ավելացումը:

Ինչպես նշել է Բատիաշվիլին, 2022 թվականին ուսուցիչների միջին աշխատավարձը կհասնի մինչև 1500 լարիի, իսկ բարձր մակարդակի ուսուցիչների համար այն կկազմի մինչև 2000 լարի և ավելի:

Աղբյուրը՝ aliq.ge