Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Թամար Սանիկիձեն, քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Գիորգի Մաչաբելին և ևս մի քանի պաշտոնյա պաշտոնից հեռացվել են, կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հրամանագրով:

Այս մասին Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է այսօր ասուլիսի ժամանակ:

«Ընդունել ենք որոշում և պաշտոնից հեռանում են նախարարի տեղակալներ՝ Թեմուր Մուրղուլիան, Լիա Գիգաուրին, ինչպես նաև Թամար Սանիկիձեն, Գիորգի Մաչաբելին, Մանանա Միքաբերիձեն և Մայա Միմինոշվիլին», – հայտարարել է նախարարը:

Նրա խոսքերով համակարգում կադրային փոփոխությունները շարունակվելու են:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նախարարությունում տեղակալների քանակը կրճատվելու է՝ 7-ի փոխարեն կլինի 5-ը: Բայց ես ուզում եմ նաև մի բան ասել, որ համակարգում փոփոխությունները շարունակվում են, և առաջիկայում կլինեն նաև այլ փոփոխություններ: Մոտ ժամանակներս մենք կհայտնեք նոր կադրերի մասին: Նշանակումները կլինեն համապատասխան»,- հայտարարել է նախարար Միխեիլ Բատիաշվիլին: