«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին աջակցելու է Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին քաղխորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Սալոմե Զուրաբիշվիլին մեծ քաղաքական փորձ ունի, ինչպես նաև դիվանագիտական փորձ: Նա կարող է դառնալ Վրաստանի պատմությունում առաջին անկուսակցական նախագահը: Գտնում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է ներդնել նոր ավանդույթ սահմանադրական համակարգում: Նա իր իրավասությունները կատարելու է, ոչ թե քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների պաշտպանությամբ, այլ հենվելու է երկրի և հասարակության հետաքրքրությունների վրա: Կոչ եմ անում հասարակությանը աջակցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածություն ցանկացողների հայտերի ընդունման գործընթացը ավարտվել է սեպտեմբերի 8-ին: ԿԸՀ է մտել 46 դիմում, այստեղից 26-ը ներկայացվել է նախաձեռնողական խմբերի, իսկ 20-ը քաղաքական կուսակցությունների կողմից: