Բաթումի քաղաքում արդեն 6-րդ անգամ նշվում է դասական երաժշտության միջազգային փառատոնը, որին էլ փայլուն ելույթ ունեցավ Ախալքալաքի փոքրիկ տաղանդը՝ Անահիտ Ստելմաշովը։

Այս տարի փառատոնը անցկացվում է արդեն երկրորդ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո։
Փառատոնը Վրաստանի Հանրապետության և Աջարիայի Ինքնավար Հանրապետության համատեղ նախագծն է:
Փառատոնին ամեն տարի հրավիրվում են բարձր մակարդակի երաժիշտներ եւ երիտասարդ տաղանդներ, որոնց թվում է նաև Ախալքալաքից Անահիտ Ստելմաշովը։

«Սա Վրաստանում միակ մշակութային նախագիծն է, որն ունի այս բարձր կարգավիճակը։ Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության ներկայացուցիչ, հավատում եմ, որ երաժշտության լեզվով հնարավոր է միավորել տարբեր մշակույթների մարդկանց խաղաղության գաղափարի շուրջ, որն էլ այսօր շատ կարևոր է աշխարհում»,- իր խոսքում նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար, Միջազգային և պետական մրցանակների դափնեկիր Էլիսո Բոլքվաձեն։