Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:
Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վրաստանը կարևորում է Հայաստանում արձանագրված հաջողությունները:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորությունը, անդրադարձել են պետական ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քրեակատարողական և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցության խորացմանը:
Նման նյութեր:
Այսօր, փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Փաշինյանը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության…
21.02.2019 | նորություններ
Այսօր, փետրվարի 21-ին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան Երևանում ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը: Հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ…
21.02.2019 | նորություններ
Փետրվարի 12-ին Հայաստանի ԱԺ-ում Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնել է սահմանային անցակետերում 25 կգ ավելի բեռ տեղափոխելու արգելքի…
13.02.2019 | Քաղաքականություն
Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար՝ Գիվի Միքանաձեի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Գալստյանը ներկա է գտնվել…
12.02.2019 | Քաղաքականություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների…
09.02.2019 | Քաղաքականություն
Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր…
02.02.2019 | Հասարակություն
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրիի հանդիպումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա…
24.01.2019 | Քաղաքականություն
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Նինոծմինդա-Հայաստան միջպետական ճանապարհով երթևեկությունն արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով: Մոտավոր 100-ից ավելի մեքենաներ ճանապարհին են մնացել:
09.01.2019 | Հասարակություն