Ախալքալաքի տեղական ինքնակառավարման թափուր տեղերի մրցույթների մասնակիցներից շատերը կարծում են, որ աշխատանքի ընդունման որոշումներն արդար չեն, ու աշխատանքի կարելի է ընդունվել միայն ծանոթի միջոցով: Քաղաքապետարանում ասում են, որ իրենք մրցույթ են անցկացնում որպեսզի ընտրեն լավագույնին և բոլոր ցանկացողներին չեն կարող աշխատանքի ընդունել:

Աշխատողների աշխատանքի ընդունման համար տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են անցկացնել մրցույթ: Այն հայտարարվում է հանրային թափուր աշխատատեղերի կայքէջում (hr.gov.ge): Մասնակցել ցանկացողներն ևս գրանցվում են այդ կայքում: Այնուհետև հանձնաժողովը, որը ստեղծվում է շրջանի քաղաքապետարանում, անցկացնում է մասնակիցների ընտրություն: Հանձնաժողովը բաղկացած է 6 հոգուց՝ քաղաքապետարանի աշխատակիցներից և ոչ կառավարական հատվածի ներկայացուցչի մեկ անդամից: Հանձնաժողովի նախագահն է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է Ստեփան Եզոյանը:

Ախալքալաքում կա կարծիք, որ առանց ծանոթության անհնար է աշխատանք գտնել: Այդ պատճառով շատ մարդիկ, ովքեր համապատասխան մարմիններում չունեն բարեկամներ և ծանոթներ, չեն էլ փորձում մասնակցել մրցույթներին: Իսկ նրանք, ովքեր մասնակցել են, սակայն չեն ընդունվել աշխատանքի հաստատում են արդեն հաստատված կարծիքը:

Ախալքալաքից Լիլիթ Ենգիբարյանը, բարձրագույն մանկավարժական կրթություն ունի և վրացերեն է սովորում Ժվանիայի անվան կառավարման դպրոցում: Լիլիթն արդեն 3 անգամ մասնակցել է քաղաքապետարանի թափուր աշխատատեղերի մրցույթներին, սակայն աշխատանքի չեն ընդունել:

«Նրանք գիտեն իմ գիտելիքների մակարդակը: Ես նրանց բոլոր հարցերին պատասխանել եմ: Ես ուզում եմ որ թեստավորում լինի, ոչ թե հարցազրույց, որ ակնհայտ լինի բոլոր մասնակիցների գիտելիքները: Ինչու ես բարձր միավորներով չեմ անցնում: Հանձնաժողովն արդար է, բայց ում որ ուզում են նրան էլ ընդունում են: Ես Նահանգապետարանին նույնպես գրել եմ: Ես պահանջել եմ մրցույթի արձանագրությունը, բայց նրանք ինձ պատասխանել են լրիվ այլ բան, քան ես նրանցից պահանջել էի», – ասում է Լիլիթ Ենգիբարյանը:

Մեկ այլ մասնակից, ով չուզեց ներկայանալ, մասնակցել է գյուղի մասնագետի պաշտոնի թափուր տեղի մրցույթին:
«Ես 80% ով պատասխանեցի հարցերին, իսկ ով գիտի 100%: Իմ կարծիքով, ընտրությունն անարդար է և ծանոթով է », – ասում է նա:

Մեկ այլ մասնակից դժգոհ է մնացել, որ նրան նույնիսկ չեն տեղեկացրել, որ նա չի անցել ընտրության առաջին փուլը:

«Մինչ հիմա ես սպասում եմ, որ նրանք կկանչեն և կասեն, ես հույսերով սպասում եմ: Ընդհանուր առմամբ հաճախ մրցույթը զուտ ֆորմալ բնույթ է կրում, մինչ հարցազրույցը №1 մանկապարտեզում արդեն աշխատողներ էին ընդունել», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:

Հանձնաժողովի նախագահ, քաղաքապետարանի կառավարման ղեկավար Ստեփան Եզոյանը մասնակիցների դժգոհությունը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Մրցույթն անցել է արդար: Մենք ընդունել ենք ամենաարժանիին, ով համապատասխանում էր մեր պահանջներին: Մենք ունեինք մեկ թափուր տեղ, մրցույթին մասնակցում էին 10 հոգի, և բոլորն էլ լավ պատասխանեցին, բոլոր 10-ին հո չէինք կարող ընդունել: Շատերը 4-5 անգամ մասնակցում են մրցույթի, դա կապ չունի: Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ են մասնակցում են և ընդունվում են, բայց կան, ովքեր 4-5 անգամ են մասնակցում», – ասում է Ստեփան Եզոյանը:

Ըստ Ստեփան Եզոյանի, ընտրություններից հետո կհայտարարվի ևս մեկ մրցույթ, և «դժգոհները» կարող են կրկին մասնակցել:

«Այժմ պահեստային հասկացություն չկա: Պետք է մասնակցել յուրաքանչյուր մրցույթի », – ասում է նա:

22.06.2018 թ.-ի մեր հարցման պատասխանի համաձայն, քաղաքապետարանում կա 17 թափուր տեղ, ընդամենը 156 պաշտոն հետևյալ 10 ծառայությունում (Վարչարարություն, Ֆինանսական բյուջետային ծառայություն, Տնտեսական զարգացման և գույքի կառավարում, Ենթակառուցվածք, տարածքային կառավարում, ճարտարապետություն, Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի ծառայություն, Իրավաբանական ծառայություն, Վերահսկողության ծառայության, Ներքին աուդիտ և տեսչություն, Զինվորական հաշվառում և զորակոչ, Գնումների ծառայություն):

Քաղաքապետարանում նաև կան պայմանագրային 14 հաստիք: Հիմնականում պայմանագրով աշխատում են վարորդը, առաքիչը, հնոցապանը, զեկուցարարը (ռեֆերենտը), հավաքարարը և գերեզմանոցի պահակը:

Օրենքի համաձայն, պայմանագրով նրանք իրավունք ունեն աշխատանքի ընդունել հաստիքի 20%-ի չափով: Ներկա պահին պայմանագրով աշխատում են մոտ 10% -ի չափ:

Շուշան Շիրինյան