Այս տարվա սեպտեմբերի 1-ից ֆինանսական շուկայում կգործարկի մի քանի փոփոխություններ, որոնք ըստ էության, պետք է վարկը դարձնեն ոչ այդքան «վտանգավոր» բնակչության համար:

Վարկի տարեկան առավելագույն արդյունավետ տոկոսադրույքը կկրճատվի 100-ից 50 տոկոսով: Օրինակ, եթե 12-ամսյա վարկի չափը կազմում է 1000 լարի, տարեկան 100% տոկոսադրույքով ամսական վճարը կազմում է մոտ 115 լարի, իսկ 50%-անոց տոկոսադրույքի դեպքում 99,5 լարի: Ընդհանուր առմամբ, սպառողները ստիպված կլինեն վճարել 1380 լարիի փոխարեն 1194 լարի: Այսինքն, արտոնությունը կլինի 186 լարի: Բարձր տոկոսադրույքները հիմնականում նախատեսված են կարճաժամկետ և բարձր ռիսկային վարկերի համար:

Ուշ վճարելու դեպքում վարկի, տույժի և այլ ծախսերի գծով հաշվեգրված տոկոսների չափը պետք է սահմանափակվի մնացորդային գումարի մինչ 1.5 չափով: Օրինակ, եթե վարկի մնացած հիմնական գումարը 1000 լարի է, ապա հետաձգման դեպքում տոկոսների առավելագույն չափը և այլ ծախսերը կկազմեն 1500 լարի: Դա նշանակում է, որ քաղաքացին պետք է վերադարձնի առավելագույնը 2500 լարի: Մինչ հիմա նման կարգավորում չկար, և առավելագույն սահմանը կարող էր անսահման աճել:

Պայմանների խախտման դեպքում օրական վարկային ծախսերի առավելագույն չափը կկրճատվի: Օրինակ, եթե վարկի մնացորդային գումարը 1000 լարի է, խախտման դեպքերում, վարկին ավելանում էր 4.1%- 4,1լարի: Նոր կանոնների համաձայն, այդ գումարը կկրճատվի մինչ 0.27 տոկոս `2.7 լարի, որին կարելի է մեկ անգամ ավելացնել 20 լարի: Օրինակ, մեկ ամսվա հետաձգման համար, հին կանոնով վարկի դրույքաչափը առավելագույնը կազմում էր 123 լարի, իսկ նոր կանոնների համաձայն, գումարը կլինի առավելագույնը 101 լարի:

«Սև ցուցակ» հասկացողությունը վերացվում է, հաճախորդի վարկային պատմության կանոնը փոխվում է: Հետաձգման դեպքում նրանք այլևս չեն ունենա բացասական վարկային կարգավիճակ: Ֆինանսական կազմակերպությունները միայն կստուգեն, թե ինչպես է վարկառուն վճարում վարկը և կգնահատեն, արդյոք կարելի է նրան նոր վարկ տրամադրել: Բացի այդ, վարկային-տեղեկատվության բյուրոյի աշխատանքը ընկնում է Ազգային բանկի վերահսկողության ներքո: