2015-2016 թվականներին Վրաստանում ծննդաբերելուց հետո մահացել է 22 կին:

Interpressnews-ի հարցումին ի պատասխան, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը տրամադրել է վիճակագրություն, որում նշվում է, որ 2015-2016 թվականներին, ծննդաբերած կանանցից ամենից շատ` 7 կին, մահացել է Թբիլիսիում:
Այնուհետև գալիս է Աջարիայի շրջանը, որտեղ գրանցվել է 6 կնոջ մահ, երրորդ տեղում Իմերեթին է, որտեղ տեղի է ունեցել չորս դեպք:
2015-2016 թվականներին ծննդաբերությունից հետո երկու մահվան դեպքեր գրանցվեցին Քվեմո-Քարթլիում, մեկը` Շիդա-Քարթլի, մեկը` Կախեթիում, մեկը` Սամեգրելոյում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, 2017 թ.-ի նմանատիպ տվյալները հայտնի կդառնան այս տարվա հոկտեմբերին, իսկ 2018 թ.-ի տվյալները կտեղեկացվեն 2019 թվականին:

Նյութը` Interpressnews-ից