Ճանապարհի նորոգման աշխատանքների հետ կապված՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղու 1 կմ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Սահմանափակումը, համաձայն հաղորդագրության, պայմանավորված է միայն նորոգման աշխատանքներով: 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը՝ 04:00-ից մինչև 07:00 վերոնշյալ ճանապարահատվածում արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Իսկ մյուս տեսակի տրանսպորտների համար երթևեկությունն ազատ է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Jnews-ը «Ախալքալաք-Կարծախ ճանապարհը կվերանորոգվի օգոստոսին» վերտառությամբ հոդվածի մեջ անդրադարձել էր Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի անմխիթար վիճակին: