Վերջին 12 ամիսների ընթացքում Վրաստանը Եվրոպայում կարմրուկի հիվանդությամբ բարձր դեպքեր ունեցող 5 երկրների շարքում է: Այս հիվանդությունից արդեն 2 մարդ է մահացել:

Կարմրուկը` սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, բարձր մակարդակի զգայունությամբ, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության նվազեցման հիմնական գործոնը պատվաստանյութն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ 10 տարիների ընթացքում Եվրոպայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Հիվանդների մեծ մասը Սերբիայում և Ուկրաինայում են:

ԱՀԿ-ի տվյալներով յոթ երկրներում ավելի քան հազար մարդ վարակվել է կարմրախտով. Ռուսաստանում (1396 դեպք), Ֆրանսիայում (2579 դեպք), Վրաստանում (1128 դեպք), Ուկրաինայում (վեց ամսվա ընթացքում 23070 դեպք), Իտալիայում (2020 դեպք), Սերբիայում և Հունաստանում (համապատասխանաբար` 4954 և 2476):

Եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակվել է շուրջ 41 հազար մարդ, արդյունքում մահացել է 37 մարդ:
Վրաստանում մոտ 500 հազար քաղաքացի կարող է վարակվել կարմրուկ հիվանդությամբ: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխնախագահ Պաատա Իմնաձեն:

Վրաստանի բնակչության 10%-ից ավելին 20-ից 40 տարեկանները չունեն դիմադրողականություն կարմրուկի դեմ, հենց այս տարիքում են ամենից հաճախ հիվանդանում կարմրուկով և դրանով իսկ վտանգում՝ թե իրենց առողջությունը, թե ընտանիքի անդամների:

Այս տարի արդեն գրանցվել է ավելի քան 1300 դեպք, նրանցից երկու մարդ մահացել է: Միակ բանը, որ կարող է դադարեցնել կարմրուկը, դա պատվաստումն է, որից շատերը հրաժարվում են:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով` 2017 թ.-ի օգոստոսից սկսած համաճարակի բռնկումը սկսվել է առաջինը Գուրիայի շրջանում, այնուհետև Աջարիայում: 2018 թ.-ին ամբողջ Վրաստանում արձանագրվել է կարմրուկ հիվանդությունը:

Հիվանդությունը գրանցվել է նաև Սամցխե-Ջավախքում, սակայն Ախալքալաքում Շրջանային հիվանդանոցում կարմրուկի ոչ մի դեպք չի գրանցվել: