Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Գոգաշվիլին հրաժարական է տվել, սակայն պատճառը դեռ հայտնի չէ:

Այս մասին տեղեկատվությունը 1-ին ալիքին հաստատել են Պետական անվտանգության մամլո ծառայությունից, սակայն Գոգաշվիլու հրաժարականի պատճառները բաժնում չեն ասում:

Իոսեբ Գոգաշվիլին նշանակվել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ 2015 թ.-ին օգոստոսին: