Օգոստոսի 18-ին Jnews-ը գրեց, որ Մկրտիչ Սարգսյան փողոցի թիվ 60 տան պատը փլուզվել է: Տանտերը հույս ունի, որ օգնություն կստանա քաղաքապետարանից: Սակայն Ախալքալաքի քաղաքապետարանում նշում են, որ մինչև հիմա այս խնդրով որևէ գրավոր դիմում չեն ստացել:

Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կլիմենտ Չթչյանը մեզ տեղեկացրեց, որ առայժմ պաշտոնական որևէ դիմում չեն ստացել։

«Երբ դիմում լինի, մեր հանձնաժողովը կայցելի և կգնահատի իրավիճակը։ Մենք ունենք ծրագիր, ըստ որի անապահով ընտանիքների վնասի դեպքում, եթե այդ վնասը հաստատում է հանձնաժողովը, ապա կարող ենք ֆինանսական օգնություն տրամադրել՝ վնասը փոխհանտուցելու նպատակով»,- ասաց սոցիալական ապահովության բաժնի պետը։

Կիրակի օրը, Դավիթ Բաքարյանը jnews-ին տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրը մտադիր է դիմել տեղական իշախանություններին, քանի որ ուրիշ հույս չունի:

Սոնա Տոնականյան