Սեպտեմբերին կսկսվեն 2008 թ.-ի և 2017 թ.-ի օգոստոսին Բորժոմի կիրճի Դաբա գյուղում վնասված անտառների վերականգնման աշխատանքները:

Ըստ Անտառատնտեսության Ազգային գործակալության՝ մինչ նախագծի իրականացումն սկսվելը, ընթանում է անտառի մաքրման աշխատանքները, հիմնականում մաքրում են հրդեհների հետևանքով տուժած ծառերն և թփերը: Մայիսին վերականգնվել է պարագծային ցանկապատումը, ինչպես նաև մաքրվել և վերականգնվել են հակահրդեհային արահետները:

Գործակալության տվյալներով, հրդեհի պարագիծը կազմել է 943 հա: Այստեղից, անտառային տարածքի մեծ մասը այրվել է 2008 թ.-ին: Առաջին փուլում (2018-2019 թթ.-ին) վերականգնման ենթակա է` 250 հա տարածք:

Ինչպես նշում են Անտառատնտեսության Ազգային գործակալությունում, նախագծի հիմնական նպատակը` անտառի սկզբնական էկոհամակարգի վերականգնումն է: