Հինգ նորանշանակ նահանգապետերի թվում է Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանագրով Բեսիկ Ամիրանաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ, այս մասին հաղորդել են «Ռուսթավի -2» հեռուստաընկերության եթերում: Սակայն, ավելի ճշգրիշտ, նշանակման մասին հայտնի կդառնա վաղը` օգոստոսի 20-ին, Վրաստանի վարչապետի ճեպազրույցում: Նահանգապետերի ներկայացումը կկայանա կառավարությունում, ժամը 11:00-ին:

Բեսիկ Ամիրանաշվիլին ծնվել է 1985 թ.-ի օգոստոսի 28-ին Թբիլիսիում: 2007 թ.-ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է Թբիլիսիի Օդանավակայանի անվտանգության տեսուչ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ՆԳՆ-ում: 2016-2017 թթ.-ին նույնպես եղել է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վրաստանի վարչապետը պաշտոնանկ արեց 5 նահանգապետերի` Շիդա-Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանիթիի, Քվեմո-Քարթլիի, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի: Նահանգապետ չունի Իմերեթին, այն բանից հետո երբ Գիվի Ճիճինաձեն միջանկյալ ընտրություններում դարձավ խորհրդարանի պատգամավոր: