Վրաստանում պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Սիերա Լեոնեի չորս քաղաքացի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանի մոտ, Ախալցխայի և Կարծախի սահմանային հատվածում նկատել են իրավախախտներին:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փորձել են Վրաստանի պետական սահմանը անցնել Թուրքիայի ուղղությամբ` շրջանցելով սահմանային անցակետը», – ասաց նախարարը:

Ներքին գործերի նախարարությունը հարուցել է քրեական գործ «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ» հոդվածով: Մեղադրյալներին սպասվում է չորսից հինգ տարի ազատազրկում: