Վրաստանում ուսուցիչների վերապատրաստման 60 բալանոց ծրագրում պետական ​​դրամաշնորհ կստանան հանրակրթական դպրոցների 666 ուսուցիչ:

Վրաստանի կառավարության որոշմամբ 2018-2019 ուսումնական տարում ուսուցիչների մասնագիտական ​​վերապատրաստման 60 բալանոց կրթական ծրագրում գրանցված մանկավարժներին հատկացված պետական ​​ուսումնական դրամաշնորհը տարեկան կազմել է 1 498 500 լարի:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցչի մասնագիտական ​​վերապատրաստման 60 բալանոց կրթական ծրագրի ֆինանսավորվող անձանց քանակը հետեւյալ կերպ է բաշխվում:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարան, 80 տեղ

Իլիայի պետական ​​համալսարան, 120 տեղ

Ակակի Ծերեթելիի անվան պետական ​​համալսարան, 100 տեղ

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի պետական ​​համալսարան, 50 տեղ

Սոխումիի պետական ​​համալսարան, 25 տեղ

Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական ​​համալսարան, 30 տեղ

Գորիի պետական ​​համալսարան, 25 տեղ

Վրաստանի համալսարան, 15 տեղ

Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարան, 70 տեղ

Սեւ ծովի միջազգային համալսարան, 15 տեղ

Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարան, 10 տեղ

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական ​​կոնսերվատորիա, 5 տեղ

Արեւելյան Եվրոպայի համալսարան, 5 տեղ

Բաթումիի արվեստի ուսումնական համալսարան, 5 տեղ

Թբիլիսիի ուսումնական համալսարան, 16 տեղ

Վրաստանի կաթողիկոսական սուրբ Տբել Աբուսերիձեի անվան ուսումնական համալսարան, 20 տեղ

Շոթա Մեսխիայի Զուգդիդիի ուսումնական պետական ​​համալսարան, 20 տեղ

Վրաստանի կաթողիկոսի սուրբ Անդրիա Առաջինի անվան վրացական համալսարան, 30 տեղ

Եվրոպայի համալսարան, 25 տեղ

Աղբյուրը, Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջ