Օգոստոսի 29-ին տեղի կունենա հերթական բարեգործական համերգը, որի նպատակն է ֆինանսներ հավաքել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար:

Բարեգործական համերգը կազմակերպում է PITA երիտասարդական կենտրոնը և այն տեղի կունենա օգոստոսի 29-ին, ժամը 18:00-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը: Մեկ տոմսի արժեքը կազմում է 3 լարի: Հավաքված գումարը կփոխանցվի աղքատ բազմազավակ ընտանիքներին:

Բարեգործական համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել այսօր PITA երիտասարդական կենտրոնից, որը գտնվում է Տերյանի փողոցի 25 հասցեում, ինչպես նաև տոմսերը կարելի է ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 555 025 000 հեռախոսահամարով:

Սա երկրորդ բարեգործական համերգն է: Անցյալ տարի երիտասարդական կազմակերպությունը կարողացավ հավաքել 640 լարի: Հավաքված գումարը և երեխաների համար նվերները փոխանցվել են Բավրա գյուղի բազմազավակ ընտանիքներին: