Օգոստոսի 17-ին, Թբիլիսիի Բեսիկի փողոցի 4 հասցեում ռուսական վիզաների տրամադրման նոր կենտրոն կբացվի:

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերը պաշտպանող բաժինը օգոստոսին վիզաների տրամադրման նոր կենտրոն կբացի, որը ավելի արագ կսպասարկի քաղաքացիներին. Այս մասին Rustavi2- թ եթերում հայտարարել է ՌԴ-հ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն.

Վիզաների ձեռքբերման հարցում առկա խոչընդոտները քննարկման թեմա են դարձել այն բանից հետո, երբ վրացական մամուլն ահազանգեց Ռուսաստանի հյուպատոսական ծառայության մոտ ծառացած հսկայական հերթերի եւ լարված իրավիճակի մասին:

Նոր կենտրոնի մասին տեղեկատվություն է հրապարակվել նաեւ Ռուսաստանի շահերը պաշտպանող բաժնի պաշտոնական կայքէջում: Հայտարարությունում ասված է, որ նոր շենքը նախորդից ավելի հարմարավետ է եւ արագ կսպասարկի քաղաքացիներին:

Անցագրային նոր կենտրոնը կտեղակայվի Բեսիկի փողոցի 4 հասցեում:

Աղբյուրը, Aliq.ge