Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, օգոստոսի 14-ի դրությամբ ԿԸՀ-ում առաջադրվել են Վրաստանի նախագահի 19 թեկնածու:

Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրվել է յոթ թեկնածու` Կախաբեր Ճիճինաձեն, Գիա Չխիկվաձեն, Կոբա Ջուլակիձեն, Գիորգի Գախոկիան, Սալոմե Զուրաբիշվիլին, Նիկոլոզ Լեկիշվիլին և Դավիթ Ամաշուկելին:

Քաղաքական կուսակցությունների անունից նախագահական ընտրություններին պատրաստվում են մասնակցել 12 թեկնածուներ: Այդ թվում` Միխայիլ Սալուաշվիլին, «Արդարադատության վերականգնման միություն` Ժողովրդի ձայնը: Տերն է մեր ճշմարտությունը», Գիորգի Լիլուաշվիլին` «Վրաստան», Զվիադ Բագդավաձեն` «Քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», Վախթանգ Գաբունիան` «Քրիստոնեական-Դեմոկրատական շարժում», Լևան Չխեիձեն` «Նոր քրիստոնեա-դեմոկրատներ», Շալվա Նաթելաշվիլին` «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», Դավիթ Բաքրաձեն` «Եվրոպական Վրաստան` Շարժում հանուն ազատության», Զվիադ Իաշվիլին`
«Ազգային Ժողովրդավարական կուսակցություն», Դավիթ Ուսուփաշվիլին` «Ազատ դեմոկրատներ», Կախա Կուկավան` «Ազատ Վրաստան», Գելա Խուցիշվիլին` «Վրաստանի վետերան-ուժայինների և հայրենասերների քաղաքական շարժում» և Զվիադ Մեխատիշվիլին «Վրաստանի Քրիստոնեա-պահպանողական կուսակցություն»:

Նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: