Ռուսաստանի քաղաքացիները, ծնունդով Ախալքալաքի գյուղերից, առանց փորձի, առանց որևէ հատուկ դասընթացների, աղմուկով, հումորով ու արկածներով բարձրացան սուրբ Արարատ լեռը:

«Ուղեկցորդ քուրդը բազմիցս բարձրացնում էր հետ վերադառնալու հարցը: Նա վստահ էր, որ մենք չենք բարձրանա և հետ կվերադառնանք», – պատմում է Ռուսաստանի Ռյազանում բնակվող Կոկիո գյուղի բնակիչներից մեկը` Անդրանիկը Աբաջյանը:

Օգոստոսի 2-ին երգով ու պարով սկսվեցին Ռուսաստանից ժամանած ախալքալաքցիների արկածները, ովքեր ծրագրում էին բարձրանալ Արարատ լեռը: Այն բանից հետո, երբ 20 տղամարդիկ հրաժեշտ տվեցին Ախալքալաքում իրենց ճանապարհող համագյուղացիներին, միկրոավտոբուսն ուղևորվեց Կարծախի կողմը, որտեղից անցնելով Թուրքիայի սահմանը շարունակեց իր ճանապարհը դեպի Արարատ լեռը, անցնելով ավերակ քաղաքներ Անիի, Կարսի և Բայազետի կողքով:

«Մեր խմբին Թուրքիայում օգնեց ինձ համար շատ թանկ մի մարդ Սամվել անունով, ով 10 անգամ բարձրացել է Արարատ լեռը, և Գաբրիել անունով մի մարդ, ով միացել էր մեր խմբին: Ճանապարհին մենք անցանք ավերակների վերածված ամենահին քաղաքով, շատ թանկ յուրաքանչյուր հայի համար` Անիով: Ինչպես և ընդունված էր Անի մոտ հնչեց տխուր դուդուկը և, բնականաբար պար «Քոչարին»», – պատմում է Անդրանիկ Աբաջյանը:

Ararat3

Մասնակիցների խոսքերով, լեռը նրանց դիմավորեց վատ եղանակով, բայց նույնիսկ ցուրտ ու վատ եղանակին, նրանց համար երկրի վրա ավելի գեղեցիկ վայր չկար:

«Նախօրեին ձյուն էր տեղացել և բարձրանալու ժամանակ նույնպես: Ես շատ ձյուն կերա, ջուր չլինելու պատճառով: Պատկերացնում եք, սառը ջրից կոկորդը ինչպես կցավեր: Ձյունը գտնվում էր 4500 մ բարձրության վրա, իսկ սառցադաշտը` 4650 մետր: Այո, մեզանում կային մարդիկ, ովքեր մինչ 4200 մետր շատ հեշտությամբ բարձրացան, բայց 4700 մետրից չկարողացան, սակայն խմբի անդամները օգնեցին: Վերջին 35 մետրը, այդ թվում նրանք, ովքեր վատ էին զգում, վազում էին դեպի վերև, կարող ենք ասել, որ ուղղահայաց ուղղությամբ: Դա անհնար է նկարագրել, անհրաժեշտ էր տեսնել: Խմբի անդամներից մեկը ընդհանրապես չորեքթաթ հասավ գագաթին»,- պատմում է Անդրանիկ Աբաջյանը:

Ուխտավորներից ամենաերիտասարդը 15-ամյա Խաչատուրը, զարմացրեց բոլորին իր հաստատակամությամբ:

Ararat1

Ամեն ինչ բարդանում էր նաև նրանով, որ ուխտավորները իրենց հետ չէին վերցրել անհրաժեշտ իրերը, քանի որ փորձ չունեին, համազգեստը և կոշիկները նույնպես հարմար չէին: Ճանապարհին օգնեցին անձրևից պաշտպանող համազգեստները և ձեռնափայտերը:

«Մենք ունեինք շատ ավելորդ բաներ, և չունեինք անհրաժեշտ իրերը, մենք իրար մեջ կիսվում էինք տաք հագուստներով, ձեռնոցներով, գուլպաներով, և որ ամենակարևորը` փրկարար խմիչքով, քաղցր, ինչպես մայրական կաթը` ջրով: Մենք բոլորս հասանք մեր նպատակին` հաստատակամությամբ, ուժով, նպատակին հասնելու անսահման ցանկությամբ», – պատմում է Անդրանիկը:

Ararat2

Ուղեկցորդը չէր հավատում, որ խումբը կորոշի բարձրանալ մինչև վերջ, և իր հետ ակնոցներ չէր վերցրել, ինչի հետևանքով նա այրվածքներ ստացավ:

«Ուղեկցորդը խոստովանեց, որ զարմացած է մեր համառությունից և Արարատը նվաճելու մեր ցանկությունից, նույնիսկ սեփական կյանքի գնով, անկախ եղանակային պայմաններից: Նա ցույց տալով սև ամպերով կուտակված լեռան գագաթը, ասում էր՝ «այնտեղ դժոխքն է, սատանան, չեք կարող գնալ այնտեղ, անհնար է բարձրանալ»: Տեսնելով մեզ, ուղեկցորդը ասաց, որ Արարատը նվաճել առանց պատրաստվելու և 3 օրվա առանց համապատասխան հագուստի կարող են միայն խենթերը», – ասում է Անդրանիկ Աբաջյանը` հիշելով անցած ճանապարհը:

Ararat4

Անդրանիկը ասում է, որ Արարատից բացված տեսարանը նա իր ողջ կյանքում չի մոռանա:

«Մեկ օր առաջ մինչ իջնելը ես նստել էի և 4200 մետր բարձրությունից, նայում էի Բայազետ քաղաքին, արևի ճառագայթներից կարծես ոսկի, որը փայլում էր կրակներում, այդ պահին ինքդ քեզ մտածում ես, որ շատ ավելի հեշտ է մնալ Արարատի լանջին, քան բարձրանալուց հետո իջնել», – պատմում է նա:

Բիբլիական լեռը բարձրանալու պատմությունն ավարտվեց Վրաստանի հետ Թուրքիայի սահմանին:

«Ծիծաղելին այն էր, որ սահմանը հատելիս վրացի սահմանապահները հարցրեցին, թե արդյո՞ք բարձրացել ենք Արարատ լեռը: Ըստ պայմանավորվածության, մենք ասացինք, որ տեսանք Վանա լիճը: Սահմանապահները լսելով մեր պատասխանը, ցույց տվեցին սոցիալական ցանցերում մեր սեփական նկարները, որոնք արվել էին գագաթին», – եզրափակեց իր պատմությունը Անդրանիկը:

Դեպի Արարատ լեռան գագաթ ուխտագնացության բոլոր մասնակիցներն արդեն վերադարձել են Ռուսաստան անմոռանալի հիշողություններով, թե ինչպես 20 տղամարդ նվաճեցին Նոյի գագաթը:

Քրիստինե Մարաբյան