Այսօր` ժամը 18:00-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կկայանա համերգ` տեղի կատարողների կողմից:

Ախալքալաքի երաժիշտներն ու անհատ կատարողներ` Արմեն Երիցյանը, Տիգրան Մղդեսյանը, Արտյուշ Պողոսյանը և Անժելա Մինասյանը միասին որոշել են համերգ կազմակերպել քաղաքի բնակիչների և բոլոր ցանկացողների համար: Համերգին կհնչի ինչպես փոփ երաժշտություն, այնպես էլ հայկական և վրացական ժողովրդական երաժշտություն:

«Մենք ցանկանում ենք բազմազան դարձնել Ախալքալաքի բնակիչների կյանքը, ինչպես նաև տարածել երաժշտությունը և արվեստը: Ես նվագելու եմ դուդուկի և սաքսաֆոնի վրա», – ասաց Տիգրան Մղդեսյանը: