Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի և Պարեկային ոստիկանության 20 աշխատակիցներ էքստրեմալ երթևեկության դասընթաց անցան: Այս մասին հաղորդեցին ՆԳՆ մամլո ծառայությունում:

Հնգօրյա դասընթացները կազմակերպվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրանյութերի դեմ պայքարի և կարգուկանոնի բյուրոյի կողմից: Անցկացնում էին իրենց ամերիկյան հրահանգիչները: Դասընթացները ներառում էին ինչպես գործնական, այնպես էլ տեսական մաս:

Լավագույն միավորներ ցուցաբերած տասը վրացի ոստիկանները կմեկնեն Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք կանցնեն հակավթարային վերապատրաստման ևս մեկ կուրս:

Նախաձեռնության նպատակն է բարելավել էքստրեմալ իրավիճակներում մեքենաների վարման հմտությունները: Ապագայում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կշարունակի անցկացնել նման կուրսեր աշխատակիցների համար: