Վերանորոգվում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 77-92 կմ հատվածը, Ծալկայի և մոտակայքի ճանապարհները։

Ճանապարհի վորանորոգման աշխատանքները կատարում է ՍՊԸ “Կավկասուս րոուդ պրոջեկտ”-ը։ Աշխատանքները սկսվել են հուլիսի վերջին: Վերանորոգումը պետք է ավարտվի մինչև 2019 թ.-ի դեկտեմբեր ամիսը:

Ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, Ախալքալաքի վարորդներից շատերը այլևս այդ ճանապարհով չեն երթևեկում, չնայած այն հանգամանքին, որ դրանով Թբիլիսի կարելի է հասնել ավելի շուտ։