Այսօր տեղացած հորդառատ անձրևից հետո, Ախալքալաքի Ազատության փողոցում 5-6 տուն հեղեղվել են, ջուրը լցվել է բնակիչների տները:

Տները, որտեղ Ազատության փողոցը հատվում է Աղմաշենեբելի փողոցին, այսօր հեղեղվել են, ինչպես լինում է հորդառատ անձրևների ժամանակ:

1

Այս փողոցի բնակիչները դժգոհում են, որ նրանք մշտապես այս վիճակում են հայտնվում:

«Հարևանի տանը ջուրը միջանցքից հյուրասենյակ էր լցվում, մերը ավտոտնակ, իսկ հարևանի տունը դատարկ է, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ, կարծում եմ, որ նույնիսկ պատուհաններից է ջուրը ներս լցվել: Տանտերերը տանը չեն, նրանք տեղափոխվել են» – ասում է Լևոն Փաշյանը:

2

Ախալքալաքի քաղաքապետարանում մեզ ասացին, որ անհնար է այս խնդրին արագ ժամկետներում լուծում տալ, բայց մենք կփորձենք գտնել այս հարցի լուծումը, որպեսզի ապագայում նմանատիպ խնդիրները բնակիչներին չանհանգստացնեն: Չնայած կոնկրետ լուծում չկա, հնարավոր է ինչ-որ ձևերով բարձրացնել որոշ մասեր կամ ուրիշ լուծում գտնել, բայց հարցը քննարկման կդրվի: