Արձակուրդների և հանգստյան օրերին ընդառաջ Jnews-ը հայտարարում է «Ամառային հանգիստ» թեմայով լուսանկարների մրցույթ:

Ուղարկեք եզակի և հետաքրքիր լուսանկարներ, թե ինչպես եք հանգստանում ամռանը Jnews-ի Instagram-ի էջին, ինչպես նաև jnews.ge@gmail.com հասցեով մինչ օգոստոսի 6-ը, ժամը 23:59:

Այնուհետև Jnews-ի խմբագրությունը Instagram-ի էջում կներկայացնի բոլոր լուսանկարները առցանց քվեարկության համար օգոստոսի 7-ին:

«Ամառային արձակուրդ» ֆոտո մրցույթի արդյունքները կհրապարակվեն ինչպես jnews.ge կայքում այնպես էլ մեր Instagram- ի էջում:

Picnik

Լավագույն լուսանկար ընտրելիս հաշվի կառնվի գաղափարի ինքնատիպությունը, նկարի անսովոր միտքը և որակը: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար:

«Ամառային հանգիստ» ֆոտո-մրցույթում հաղթող է ճանաչվելու երեք մասնակից. Մեկը հաղթող է ճանաչվելու Instagram- ի օգտատերերի կողմից քվեարկության արդյունքում, մյուս երկու հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից «ամենաօրիգինալը» և «ամենապրոֆեսիոնալը» սկզբունքներով:

Լայքերով մրցույթում մենք խստորեն հաշվի կառնենք այն եղանակները, որով լուսանկարը արժանացել է լայքերի: Բոտերի միջոցով շատ լայքեր հավաքած լուսանկարները կհեռացվեն լայքերի մրցույթից, բայց կներկայացվեն ժյուրիի դատին:

Բոլոր երեք հաղթողները կստանան մրցանակներ:

Մենք ակնկալում ենք հետաքրքիր լուսանկարներ: Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին: