Վրաստանում այսօր բանտային հաստատությունները կթողնեն 40 դատապարտյալներ, իսկ 43 բանտարկյալների պատժի ժամկետները կկրճատվեն ըստ համաներման մասին օրենքի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:

Համաներվածների թվում են երեք կանայք և մեկ անչափահաս: