Այսօր Վրաստանի օկուպացված տարածքներից տեղափոխված անձանց հարցերով, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Ախալքալաքի քաղաքապետարանում բնակիչներին ներկայացրեցին երկրում գործող սոցիալական եւ առողջապահական ծրագրերը:

Առողջապահության նախարարության կողմից ներկայացվեցին մի շարք ծրագրեր: Օրինակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, բազմանդամ ընտանիքներին եւ սահմանափակ ունակություններով երեխաներին աջակցության ծրագրերը: Այդ ծրագրերում կարող են մասնակցել սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց անդամներից գոնե մեկը երեխա է.

Ներկայացված ծրագրերից էր սահմանափակ ունակությունների տեր երեխաների նախնական զարգացման ծրագիրը եւ վերականգնողական կուրսերը. Վերականգնման ծրագրին կարող են մասնակցել այն երեխաները, ովքեր ունեն ֆիզիկական, հոգեկան եւ մտավոր հետամնացություն. Ծրագրի առաջին փուլը ընդգրկում է նորածիններից մինչեւ վեց տարեկան երեխաների բուժումը. Երկրորդ փուլում, ռեաբիլիտացիայից հետո ընդգրկվում են 6-12 տարեկան երեխաները եւ ծրագրին միանալու համար պարտադիր է լրացնել «100 ֆորման», ինչպես նաեւ դիմել սոցիալական աշխատակիցներին.

Առողջապահության նախարարությունը ներկայացրեց նաեւ աջակցության ծրագիր, որի շրջանակներում օգտվողները կապահովվեն եւ կստանան ձեռնափայտ, սայլակ, լսողական սարք, հենակ եւ պրոթեզներ.

Առողջապահության նախարարության կողմից իրականացվում է նաեւ սահմանափակ ունակություններով տարեց մարդկանց օգնությանը ուղղված ծրագիր, որը դիմորդներին ապաստարան է տրամադրում. Այս ծրագրում կարող են մասնակցել անօթեւան մարդիկ, ովքեր չունեն բարեկամներ.

Նշվեց նաեւ այն գործող ծրագրի մասին, որը սննդով է ապահովում ճգնաժամում գտնվող ընտանիքներին, որոնցում ապրում են 0-6 տարեկան երեխաներ եւ համապատասխանաբար սնվում են արհեստական ​​սնունդով.

Այն հարցին, թե ապահովագրումը տարածվում է արդյոք այնպիսի դեղորայքի վրա, որոնք պետք է պարբերաբար օգտագործել, պատասխանեց Սամցխե-Ջավախեթիում սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տնօրենի տեղակալ Լուիզա Իոսելիանին.

«Այն քրոնիկ հիվանդությունները, որոնք պարտադրում են դեղորայքի օգտագործում ողջ կյանքի ընթացքում, դրանք այն հիվանդություններն են, որոնք շատ տարածված են, թոքերի խրոնիկ հիվանդություններ եւ շաքարային դիաբետ. Այն անձիք, ովքեր ունեն այս հիվանդությունները պետք է անպայման դիմեն ընտանիքի կամ տարածաշրջանային բժշկի եւ ըստ մասնագետի տված ցուցանիշի , ներկայացնեն դեղամիջոցների բաղադրատոմսը, «100 ֆորման», որից հետո դեղատներից վերցնեն նշված դեղորայքը. Պետք է դիմել այն դեղատներին, որոնցում գործում է պետական ​​ապահովագրության ծրագիրը. Նշված դեղորայքը պետք է լինի միայն ներկայացված հիվանդությունը կանխարգելող դեղամիջոց, այլապես այն ձեզ չի տրվի ».

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաեւ Համընդհանուր առողջապահական խնամքի մասին, որը բաղկացած է հետեւյալ փուլերից, շտապ եւ պլանավորված բուժում. Առաջինի բուժման ժամանակ ֆինանսավորումը տեղի է ունենում 10 օրվա ընթացքում, իսկ պլանավորված վիրահատությունը, որը կյանքի համար վտանգ չի սպառնում, իրագործվում է 2 ամսվա ընթացքում.

Նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին նաեւ թոշակին վերաբերող հարցեր. Վրաստանում թոշակ կարող են ստանալ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանում ապրող 60 տարին լրացած կանայք եւ 65 տարին լրացած տղամարդիկ. Որպեսզի թոշակ նշանակվի պետք է լրացնել համապատասխան թղթեր եւ դիմել համապատասխան անձանց. Թոշակը պարունակում է 180 լարի, իսկ բարձր լեռնային գոտում ապրողների համար 20% -ով ավելի.

Ռիմա Մառանգոզյան