Վրաստանի նախագահական ընտրությունների օրը հայտնի է: Նախագահ Մարգվելաշվիլին ընտրությունների օրը նշանակել է հոկտեմբերի 28-ին:

«Ուզում եմ տեղեկացնել, որոշում է ընդունվել նախագահական ընտրությունների օրը նշանակել հոկտեմբերի 28-ին: Այս որոշումը համաձայնեցված է վարչապետի հետ: Համապատասխան փաստաթուղթը այսօր կուղարկվի վարչապետին»,-հայտարարել է նախագահը:

Նախագահական ընտրությունների օրը որոշելու համար երկրի նախագահի ու կառավարության միջև խորհրդակցություններ են ընթացել: