Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջիկա աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում չի առաջադրվի երկրորդ ժամկետով: Այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հաղորդել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Շինարարության կուսակցության» ներկայիս նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

Նրա խոսքերով, տեղի ունեցավ իր երկրորդ հանդիպումը Մարգվելաշվիլիի հետ, ում նա հուլիսի սկզբին առաջարկել էր, նախագահական ընտրություններից առաջ, միավորել ուժերը: Առաջին հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին խոստացավ, «շատ շուտ» որոշել ընտրություններին մասնակցելու իր որոշումը:

«Մեր երկրորդ հանդիպումը շատ օգտակար էր, ավարտվեց հետևյալ արդյունքով. Առաջինը, ես շարունակում եմ քաղաքական պայքարը և առաջադրվելու եմ նախագահի թեկնածու: Իմ որոշումը վերջնական է, ինձ կտեսնեք տեղեկագրում, մինչ այդ նաև փողոցում և որտեղ հնարավոր է: Հանդիպման երկրորդ արդյունքը՝ Գիորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ իրեն չի հետաքրքրում երկարաժամկետ կուսակցական- քաղաքական գործունեությունը», – ասաց Ուսուփաշվիլին:

Միևնույն ժամանակ, Ուսուփաշվիլին նշել է, որ Մարգվելաշվիլին իր դիրքորոշումը կհայտնի առաջիկայում:
Նախագահական ընտրությունների օրը կհայտարարվի քվեարկության օրվանից 60 օր առաջ: ԶԼՄ-ների տվյալներով, նախագահը քվեարկությունը կնշանակի հոկտեմբերի 28-ին:

Նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունն են հայտնել «Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» կուսակցության առաջնորդներից՝ Զուրաբ Ջափարիձեին, «Վրացական մարշ» շարժման ղեկավարներից՝ Սանդրո Բրեգաձեն, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից՝ Դավիթ Բաքրաձեն և 10 կուսակցությունների թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն:

Ինչ վերաբերում է իշխող՝ «Վրացական երազանքը» կուսակցությանը, ապա այնտեղ շարունակվում են խորհրդակցությունները թեկնածուի առաջադրման վերաբերյալ: Հնարավոր է, որ կառավարական թիմն աջակցի անկուսակցական թեկնածուի: Հնարավոր է, որ դա լինի Խորհրդարանի պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ով արդեն դիմել է Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով, ինչը թույլ է տալիս նրան մասնակցել նախագահական ընտրություններին:

Նյութը` Новости Грузия-ից