Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպում կայացավ բնակիչների և Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացավ Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակի նախաձեռնությամբ։

Հանդիպման նպատակն էր բնակիչներին ծանոթացնել պետական ծրագրերին։
joghovurd

Հանդիպման ժամանակ մի քանի պետական ծրագրեր քննարկվեց, ինչպիսիք են “Արտադրիր Վրաստանում”, “Ներդրիր ապագան”, “Երիտասարդ գործարար” և այլ։

Ծրագրի նպատակն է ազգաբնակչությանը տրամադրել տեղեկություն, թե ինչպես և ինչ է կարելի արտադրել Վրաստանում, նոր ծրագրեր ստեղծել և հին նախագծերը զարգացնել։

“Արտադրիր Վրաստանում” ծրագիրը իրականացվում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համագործակցությամբ:

Նախարարությունների կողմից ներկայացված ծրագրերի նպատակը մեկն է՝ զարգացնել Վրաստանի արդյունաբերությունը, ստեղծել նոր բիզնես նախագծեր և զարգացնել հին ծրագրերը։

Պետական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող անձը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.
Ֆինանսավորման վարկերով /լիզինգով պետք է ստեղծի միայն նոր ձեռնարկություն կամ ընդլայնի/ արդիականացնի գոյություն ունեցող ձեռնարկությունը, կազմակերպությունը պետք է բավարարի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված անվտանգության, շրջակա միջավայրի պահպանման, սանիտարական և սննդի անվտանգության պահանջները և նորաստեղծ կամ ընդլայնված ձեռնարկության կառույցները և հարակից տարածքները պետք է ունենան գեղեցիկ էքստերիեր:

Վարկը կամ վարձակալումը հնարավոր է հետևյալ նպատակներով՝
Նախնական գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսավորում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ֆինանսավորում և Ենթակառուցվածքի ձեռնարկությունների ֆինանսավորում։

Վարկի քանակը չպետք է լինի 1 500 000 լարիից պակաս և չպետք է գերազանցի 5 000 000 լարին։

Քննարկվեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հարցը։
Կոոպերատիվ ստեղծելու համար անհրաժեշտ է բարձրլեռնային տարածաշրջանում 3, իսկ մնացած տարածքներում առնվազն 5 մարդու միավորում ընդհանուր գաղափարի շուրջ։ Անպայման պետք է ստեղծվի կոոպերատիվի կանոնադրություն, որի երաշխավորման ձևը կազմել է Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությունը։ Հաջորդ քայլը հայտագրվելն է հանրային սեեստրում, որպես կոոպերատիվ, իսկ վերջին քայլը գյուղատնտեսական կոոպերատիվի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն է Գյուղատնեսական կոոպերատիվների զարգացման գործակալություն։ Կոոպերատիվի անդամ կարող են լինել 18 տարին լրացած անձիք։

Հանդիպման ընթացքում կողմերի միջև տեղի ունեցավ քննարկում։

Muchi

Գայանե Ակոջյան