Խորհրդարանի կողմից «Կենսաթոշակի կուտակման մասին» օրինագծի ընդունումից հետո այս հարցը արդիական է դարձել հասարակության մոտ։ Ո՞վ և ինչպե՞ս կարող է հետևել կենսաթոշակային հաշիվը, ով կստանա կենսաթոշակային խնայողությունը անձի մահվան դեպքում և ով է ժառանգը, այս հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նախարարությունը։

Գործակալության կողմից տրամադրված տեղեկատվությունում ասված է, որ կենսաթոշակային խնայողությունները անձի սեփականությունն է, և դրա իրավունքները կփոխանցվեն մահացողի իրավահաջորդին:
Կենսաթոշակառուի մահվանից հետո խնայողությունները փոխանցվում են ժառանգին միանվագ կամ կենսաթոշակային ակտիվների փոխանցումով անհատական կենսաթոշակային հաշիվն ըստ ժառանգի ընտրության:

Յուրաքանչյուր ոք կարող է տեղեկատվություն ստանալ իր անհատական կենսաթոշակային հաշվի կարգավիճակի մասին։

Բացի այդ էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում ասվում է, որ կենսաթոշակային գործակալության ներդրումային գործունեությունը կարգավորվում է Ազգային բանկի կողմից, իսկ Վերահսկիչ խորհուրդը իրականացնում է կենսաթոշակային մարմնի գործունեության վերահսկողությունը, բացի ներդրումային գործունեությունից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, անձը ապահովագրված է, այս հարցին նախարարությունը այսպես է պատասխանում՝ կենսաթոշակային ակտիվների կորուստներից ապահովագրության երաշխավորումը ներդրումային գործիքների դիվերսիֆիկացիան է, ինչն էլ օրենքով նախատեսված է։
Սակայն, եթե կորստի վտանգ համենայնդեպս կա, այս դեպքում օրենքը նախատեսում է ժամանակավոր վարչական ռեժիմ: