Կրկին անգամ, պարզեցված ձևով, տեղի ունեցավ Ախալքալաքի «Տավշանկա» ամառային ճամբարի անցկացման տենդեր-մրցույթը: Հաղթեց Աիդա Թաթարյանը:

Այժմ ընթանում է փաստաթղթերի գնահատման գործընթացը: Ֆիզիկական անձ՝ Աիդա Թաթարյանը տենդերը հաղթեց 23 330 լարիով, 25 355 լարի սկզբնական գումարի դեպքում:

Առաջին տենդեր-մրցույթի նախնական գումարը հայտարարվել էր 23 806 լարի, իսկ ՍՊԸ «Չախուտեբա Թրեվելի» ընկերությունը շահել էր այն 22 798 լարիով:

Հարցին, թե ինչու այս անգամ նախնական գումարը ավելացել է, քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը ասաց, որ իրենք գումարը չեն փոխել:

«Մեր գումարը 30 000 լարի էր, ԱԱՀ-ի նվազեցումից հետո մնաց այդ գումարը: Մեր պահանջներում ևս ոչինչ չի փոխվել: Պարզապես սկզբնական գումարն այս անգամ ավելի շատ է, և հավանաբար տեխնիկական փաստաթղթերում ինչ-որ բան կլորացվել է, պարզապես թվաբանական հաշվարկ է », – բացատրեց Վալերի Ստելմաշովը:

Այս անգամ ևս, ինչպես նախորդ մրցույթում, եղել է ընդամենը մեկ մասնակից:
Առաջին հոսքը կսկսվի օգոստոսի 8-ին: Ճամբարը կլինի երեք հոսքով, յուրաքանչյուրը՝ 10 օր:
Առաջին հոսքը կտևի մինչ օգոստոսի 17-ը: Երկրորդ հոսքը կսկսվի 18-ից և կավարտվի օգոստոսի 27-ին: Երրորդ հոսքը կսկսվի օգոստոսի 28-ին և կտևի մինչ սեպտեմբերի 6-ը:

Հիշեցնենք, որ առաջին տենդեր-մրցույթի ժամանակ «Տավշանկա» ամառային ճամբարի անցկացման տենդեր-մրցույթում հաղթող ճանաչված Թբիլիսիի «Չախուտեբա Թրեվելի» ընկերությունն որակազրկվեց: Ընկերությունը հրաժարվեց մեկնաբանել որակազրկումը:
Շտապ հայտարարվեց նոր տենդեր-մրցույթ:

Վալերի Ստելմաշովի խոսքերով, արդեն երկու հոսքի համար գրանցվել են երեխաներ, երրորդ հոսքի երեխաների գրանցումը շարունակվում է: Ճամբար կարող են հաճախել 7-14 տարեկան երեխաները:

Շուշան Շիրինյան