Կվիրիկոբան հնագույն ժամանակների վրացական եկեղեցական տոն է, որն էլ նշվում է հուլիսի 28-ին, այն հիշատակվում է որպես Սբ. Կվիրիկի և Իվլիտայի խոշտանգումների օր։

Այդ օրը մեծ շուքով է նշվում Վրաստանի տարբեր քաղաքներում։ Սակայն հնագույն ժամանակներից այն նշվել է Սվանեթիի գյուղ Կալայում։ Կվիրիկոբային Սվանեթիում նաև Լագուրկա են անվանում։ Ինչպես նաև XI դարում կառուցվել է Սբ․ Կվիրիկիի տաճարը, որն էլ վրացական ճարտարապետական ամենանշանակալից հուշարձաններից է։

Այս տարի տոնը առաջին անգամ մեծ շուքով նշվեց նաև Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում, որտեղ էլ գտնվում է Սբ․ Կվիրիկի անվան եկեղեցիներից մեկը։ Հարկ է նշել, որ այդպիսի եկեղեցի ամբողջ Վրաստանում երեքն են՝ Սվանեթիում, Կախեթիում և Կոթելիայում։

Տոնակատարությունը սկսվել է Սուրբ պատարագով, այնուհետև համերգային համարներով հանդես են եկել տեղական ժողովրդական պարի խումբը, ինչպես նաև տեղի է ունեցել Կուկուրի Մետրեվելիի լուսանկարչական ցուցահանդեսը։

Տոնակատարությանը ներկա են գտնվել տարբեր հյուրեր, այդ թվում նաև քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։