Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան:

Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին և 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել 1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին։

Սակայն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին տված հարցազրուցում նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում և մեղադրանքը շինծու է, իսկ նրա երկու փաստաբանների պնդմամբ նրան ապօրինի են կալանավորել։